«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հրաժարվել է կարիերան Սաուդյան Արաբիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա նիգերիացին մերժել է «Ալ-Հիլալի» և «Ալ-Ահլիի» առաջարկները, քանի որ ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում։ ՊՍԺ-ն և Լոնդոնի «Արսենալը» շարունակում են հավակնել հարձակվողին:
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ 2023/24 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը հարձակվողի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։