Սաուդյան ակումբը պատրաստ է եռապատկել Ռաֆինյայի աշխատավարձը

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյա Դիասը չափազանց շահավետ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից։

Բրազիլացուն անընդհատ կապում են հնարավոր հեռանալու մասին, բայց ինքը՝ 27-ամյա ֆուտբոլիստը, չի շտապում լքել «բլաուգրանայի» շարքերը։ Լրագրող Ադրիան Սանչեսի խոսքով՝ Ռաֆինյային համոզելու համար Սաուդյան Արաբիայից անանուն ակումբը պատրաստ է եռապատկել նրա ներկայիս աշխատավարձը։ 

Transfermarkt պորտալը Ռաֆինյա Դիասի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։