Պորտուգալացի ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ

«Չելսին» պատրաստվում է հայտարարել հերթական աղմկահարույց տրանսֆերի մասին: «Վուլվերհեմփթոնի» վինգեր Պեդրու Նետուն շուտով կհամալրի լոնդոնցիների շարքերը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալացին արդեն շաբաթ օրը ժամանել է Անգլիայի մայրաքաղաք, նա բուժզննում կանցնի։

24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «ազնվականների» հետ նախատեսված կլինի մինչև 2030 թվականը, իսկ պայմանագիրը ներառում է նաև ավտոմատ երկարաձգման տարբերակ ևս մեկ տարով։ «Չելսին» հատկապես գնահատում է Նետուի բազմակողմանիությունը. նա կարողանում է խաղալ հարձակման երկու եզրերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վուլվերհեմփթոնի» աստղի տրանսֆերը լոնդոնյան ակումբի վրա կարժենա 60 միլիոն եվրո։