Լիսաբոնի «Բենֆիկայի» բրազիլացի կիսապաշտպան Դավիդ Ներեսը որոշել է կարիերան շարունակել իտալական թոփ-ակումբներից մեկում։
Հեղինակավոր ինսայդեր և լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել նեապոլիտանական թիմ այս ամառային տրանսֆերային պատուհանում՝ չնայած Պրեմիեր Լիգայի ակումբների հետաքրքրությանը: Հարկ է նշել, որ «Նապոլիի» ղեկավարները պատրաստ են պայմանագիր կնքել Ներեսի հետ մինչև 2028 թվականի հունիսը և նրան տարեկան երեք միլիոն եվրո կվճարեն։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Դավիդ Ներեսը Լիսաբոնի «Բենֆիկայի» կազմում Իտալիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։