17-ամյա հարձակվող Զավեն Խուրդավերդյանը կարիերան կշարունակի «Նոայում», հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Խուրդավերդյաը իր կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է «Նոայի» հետ։
Պատանի հարձակվողը 23 խաղ է անցկացրել Հայաստանի առաջին խմբի առաջնությունում ու խփել 2 գոլ։ Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականում Խուդավերդյանն անցկացրել է 2 խաղ ու դարձել մեկ գոլի հեղինակ։