«Ռեալի» 16-ամյա աստղը շարքից դուրս է մնացել 6-7 ամսով

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ժոան Մարտինեսը չի կարողանա խաղալ առաջիկա վեց ամիսների ընթացքում։

16-ամյա ֆուտբոլիստը համարվում է երիտասարդական թիմի գլխավոր աստղերից մեկը։ Կենտրոնական պաշտպանը մարզվել է առաջին թիմի հետ, սակայն այժմ ստիպված կլինի բաց թողնել 6-7 ամիս՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին վնասվածք է ստացել վերջերս կայացած մարզման ժամանակ։

Ժոան Մարտինեսը 11 հանդիպում է անցկացրել Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Երիտասարդ պաշտպանը դեռ չի խաղացել Մադրիդի «Ռեալի» հիմնական կազմում։