Սերխիո Ռեգիլոնը կարող է տեղափոխվել Լա Լիգա

«Բարսելոնան» մտադիր է ամռանը ձեռք բերել «Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնին, հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները մտադիր են գնել ֆուտբոլիստին՝ պաշտպանական գիծն ուժեղացնելու համար։

Պաշտպանով հետաքրքրված են նաև «Վեսթ Հեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

27-ամյա ֆուտբոլիստը թիմում վարձավճարով հանդես է եկել նախորդ մրցաշրջանի առաջին կեսում։ Հունվարից մայիս ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Բրենտֆորդում»։

Արգենտինացու տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։