«Ռեալն» ուզում է գնել «Թոթենհեմի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Թոթենհեմի» 26-ամյա կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյին և պատրաստում է 50 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ կատարել լոնդոնցիներին, հայտնում է TEAMtalk-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Թոթենհեմը» պատրաստ կլինի բաժանվել արգենտինացի ֆուտբոլիստից միայն այն դեպքում, եթե նրա դիմաց առաջարկվի 175 միլիոն եվրո:

Կենտրոնական պաշտպանը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 98 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։