ՊՍԺ-ն հայտարարել է նոր տրանսֆերի մասին

ՊՍԺ-ն հայտարարել է 22-ամյա Վիլիան Պաչոյի տրանսֆերի մասին։ Նախկինում ֆուտբոլիստը հանդես է եկել Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»։ Տրանսֆերային գումարը կկազմի 40 մլն եվրո գումարած 5 մլն եվրո բոնուսներ։

Անցած մրցաշրջանում Պաչոն Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կազմում 44 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցում կատարեց:

Նախորդ մրցաշրջանում փարիզցիները դարձան Ֆրանսիայի չեմպիոն։ Ակումբը նվաճել է նաև Ֆրանսիայի գավաթը և սուպերգավաթը։