«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը նոր դիրքում իրեն դրսևորելու հնարավորություն կստանա։
28-ամյա անգլիացին կարող է խաղալ Անգլիայի Սուպերգավաթի խաղարկությունում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ որպես կենտրոնական պաշտպան: Ֆուտբոլիստը այդ դիրքում հանդես եկել «Սիթիի» վերջին ընկերական խաղերում:
«Այո, դա հնարավոր է», – ասել է Գվարդիոլան։
Կալվինը կենտրոնական կիսապաշտպան է, բայց նա սիրում է ամբողջ դաշտը տեսնել իր առջև։ Նա մեզ շատ օգնեց վերջին երկու նախամրցաշրջանային խաղերում. ես պետք է ավելի վաղ հասկանայի, որ նրան կարելի է օգտագործել այս կերպ: Կարծում եմ՝ նրա վստահությունը կվերադառնա»,- նախախաղային մամուլի ասուլիսում ասել է իսպանացի մարզիչը։