Պեպ Գվարդիոլա. «Տրանսֆերային պատուհանի վերջում կտեսնենք»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ Խուլիան Ալվարեսի «Ատլետիկո Մադրիդ» հավանական տեղափոխության դեպքում թիմը կփորձի ձեռք բերել նոր հարձակվողի։

Ըստ լուրերի՝ արգենտինացի հարձակվողը մադրիդյան ակումբի հետ պայմանագիր պետք է ստորագրի օգոստոսի 12-ին։

«Տրանսֆերային պատուհանի վերջում կտեսնենք, թե ինչ շանսեր ունենք։ Միգուցե կան ակումբներ, որոնք պետք է ֆուտբոլիստներ վաճառեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։