Պեպ Գվարդիոլան հեգնանքով է խոսել «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ծախսերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանների ժամանակ Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ծախսերի մասին։

«Նրանք դա անում են տարիներ շարունակ, բայց դա նորություն չէ: Բոլորովին այլ հարց է դառնում, երբ գումար է ծախսում «Մանչեսթեր Սիթին»»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում EuroFoot-ը։

Ավելի վաղ Անգլիայի Պրեմիեր լիգան 2,09 միլիոն ֆունտ ստեռլինգի (2,3 միլիոն եվրո) տուգանք էր սահմանել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ՝ վերջին երկու մրցաշրջաններում խաղերը ժամանակին սկսելու և վերսկսելու առաջնության կանոնները խախտելու համար: