«Մանչեսթեր Յունայթեդի» կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոն, ով ավելի վաղ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով լքել էր Մադրիդի «Ատլետիկոն»։
Ինչպես հայտնում է լրագրող Մաքսիմո դե լա Կրուս Ռամիրեսը, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն սկսել է կապ հաստատել 29-ամյա իսպանացու ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը կցանկանար երեք տարվա պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ մեկ մրցաշրջանում 6 միլիոն եվրո աշխատավարձով։
2023/24 մրցաշրջանում Հերմոսոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։