«Մանչեսթեր Յունայթեդը» մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք կբերի չորս ֆուտբոլիստների

«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային շրջանի վերջին շաբաթների ընթացքում ծրագրել է չորս ձեռքբերում:

«Կարմիր սատանաների» ղեկավարությունը մտադիր է ուժեղացնել կենտրոնական և աջ պաշտպանի դիրքերը, և մանկունիանցիների համար առաջնահերթություն է նաև կիսապաշտպանությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բացի այդ, «Յունայթեդի» շարքերը կարող են համալրել կա՛մ նոր ձախ պաշտպան: Այսպիսով, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, Էրիկ տեն Հագի թիմը կունենա չորս նորեկ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիրախների թվում են Մատեիս դե Լիգտն ու Նուսեր Մազրաուին «Բավարիայից», ինչպես նաև Սանդեր Բերգեն «Բարնլիից» և Մանուել Ուգարտեն՝ ՊՍԺ-ից։