«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն պատմել է, թե իր թիմակիցներից ում է համարում ամենազվարճալին։
Ֆրանսիացին նշել է 20-ամյա կիսապաշտպան Գավիին, ում վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալը նախատեսված է աշնանը։
«Հանդերձարանի ամենազվարճալի ֆուտբոլիստը Գավին է։ Նա հեշտությամբ զայրանում է, ուստի երբեմն սիրում եմ նրան բարկացնել: Դա զվարճալի է»,- Կունդեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Գավին օգոստոսի 5-ին նշեց իր 20-ամյակը: Ֆուտբոլիստը 2021 թվականի իր նորամուտից հետո կատալոնական գրանդի առաջին թիմում անցկացրած 111 խաղում խփել է 7 գոլ և կատարել 14 արդյունավետ փոխանցում: