Ժան Կլեր Տոդիբոն տեղափոխվեց ԱՊԼ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժան Կլեր Տոդիբոն, ում իրավունքները պատկանում են «Նիցային», վարձավճարով տեղափոխվեց «Վեսթ Հեմ»։

Ինչպես հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը, «մուրճերը» 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալել են մեկ մրցաշրջանով՝ գնելու տարբերակով։

Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:

2023/24 մրցաշրջանում Տոդիբոն «Նիցայի» կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։