«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը որոշել է զոհաբերել հանգիստը, որպեսզի մասնակցի թիմի նախամրցաշրջանային մարզմանը։
21-ամյա ֆուտբոլիստը դարձավ 2024 թվականի Օլիմպիական խաղերի հերոսներից մեկը. կիսապաշտպանը վեց խաղում խփեց վեց գոլ, այդ թվում դուբլ ձևակերպեց եզրափակչում, և օգնեց Իսպանիային ոսկի նվաճել։
Լրագրող Գերման Բոնայի խոսքով՝ Լոպեսը չի ծրագրում երկար արձակուրդ վերցնել օլիմպիական հավաքականից վերադառնալուց հետո։ Ֆուտբոլիստը պատրաստվում է հաջորդ շաբաթ վերադառնալ մարզումներին. նա մտադիր է ապացուցել «Բլաուգրանայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, որ արժանի է տեղ ունենալու մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Ֆերմին Լոպեսը մասնակցել է նաև Եվրոպայի առաջնությանը, որն ավարտվել է Իսպանիայի հավաքականի հաղթարշավով, սակայն մրցաշարի ընթացքում միայն մեկ անգամ է խաղադաշտ դուրս եկել։