Սաուդյան «Ալ-Նասրի» իսպանացի պաշտպան Էմերիկ Լապորտը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Լապորտը ցանկանում է տեղափոխվել Մադրիդ, սակայն պատրաստ չէ խզել պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ, որտեղ ստանում է տարեկան 24 միլիոն եվրո։
Ինչպես հայտնում է AS-ը, Կառլո Անչելոտտին հետաքրքրված է Լապորտով, սակայն ակումբը պատրաստ չէ վճարել նրա համար։
Լապորտի պայմանագիրն «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Transfermarkt-ը նրան գնահատում է 20 միլիոն եվրո։