«Բարսելոնան» օգոստոսի 24-ը սահմանել է որպես վերջնաժամկետ է «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուլիյամսին իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ եթե 22-ամյա ֆուտբոլիստը հրաժարվի, ապա կատալոնական ակումբը կսկսի աշխատել այլընտրանքային տարբերակների ստորագրման վրա։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնական ակումբը բարձր է գնահատում այն շանսերը, որ Ուիլյամսը կհամաձայնի միանալ իրենց։
Անցած մրցաշրջանում Ուիլյամսը ակումբային և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։