«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպանին

«Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Չելսիի» կենտրոնական կիսապաշտպան Կարնի Չուկվումուեկային։

Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կատալոնական ակումբն արդեն կապի մեջ է լոնդոնցիների ու 20-ամյա անգլիացու գործակալների հետ։ Նշվում է, որ անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես բաց է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

2023/24 մրցաշրջանում Չուկվուեմեկան բոլոր մրցաշարերում թիմի 12 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։