Լոնդոնի «Արսենալի» ղեկավարները հույս ունեն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրենց թիմ բերել բրազիլացի հարձակվող Մադրիդի «Ռեալի» Ռոդրիգոյին:
Ինչպես հայտնում է Cadena Ser-ը, լոնդոնյան ակումբի ներկայացուցիչներն ակնկալում են համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» հետ 23-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում, ով Կիլիանի պատճառով կարող է նոր մրցաշրջանում խաղաժամանակի նկատելի կրճատում ունենալ։ Ռոդրիգոն հույս ունի մնալ մադրիդյան թիմում։ Փորձագետները բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում են 110 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ռոդրիգոն Իսպանիայի առաջնությունում «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։