Ալվարո Մորատան խոսել է «Միլանում» իր նպատակների մասին

«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է իտալական ակումբում իր նպատակների մասին։

«Ես ուզում եմ հաղթել։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր միլիոն գոլ են խփում, իսկ հետո ոչինչ չեն նվաճում։ Մեզ պետք է հաղթել։ Սա թիմային խաղ է, և այստեղ շատ լավ ֆուտբոլիստներ կան։ Ինձ չեն հետաքրքրում գոլերը, ես ցանկանում եմ, որ ակումբը երկրորդ աստղ ստանա և մնա պատմության մեջ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում AS-ը։

«Միլանը» հուլիսին հայտարարել էր 31-ամյա իսպանացու հետ պայմանագիր կնքելու մասին։ Նա չորս տարվա պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հուլիսի 30-ը։