«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է իտալական ակումբում իր նպատակների մասին։
«Միլանը» հուլիսին հայտարարել էր 31-ամյա իսպանացու հետ պայմանագիր կնքելու մասին։ Նա չորս տարվա պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հուլիսի 30-ը։
«Ես ուզում եմ հաղթել։ Ինձ համար միեւնույն է՝ 50-60 գոլ խփեմ։ Կան ֆուտբոլիստներ, ովքեր միլիոն գոլ են խփում, իսկ հետո ոչինչ չեն շահում։ Մեզ պետք է հաղթել։
Սա թիմային խաղ է, և այստեղ շատ լավ ֆուտբոլիստներ կան: Ինձ չեն հետաքրքրում գոլերը, ես ցանկանում եմ, որ ակումբը երկրորդ աստղը ստանա և մնա պատմության մեջ»,- Մորատայի խոսքերն է մեջբերում AS-ը։