Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց՝ 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ գտնվեցին Պեպ Գվարդիոլայի թիմի ֆուտբոլիստները, հաղթելով՝ 7։6 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմից 82-րդ րոպեին աչքի ընկավ Ալեխանդրո Գառնաչոն, իսկ րոպեներ անց Բերնարդու Սիլվան հավասարեցրեց խաղի հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը։