«Բավարիայի» երկու ֆուտբոլիստ կտեղափոխվեն «Մանչեսթեր Յունայթեդ»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպաններ Մատեիս դե Լիգտը և Նուսաիր Մազրաուին այս օգոստոսին կտեղափոխվեն «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ դրական են վերաբերվում այս գործարքի իրականացմանը։ Նրանց միջեւ ընթանում են դրական բանակցություններ։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Բավարիան» դե Լիգտի ու Մազրաուիի տրանսֆերի համար «կարմիր սատանաներից» պահանջում է առնվազն 65 միլիոն եվրո։