Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան լրագրողների հետ զրույցում խոսել է «Ատալանտայի» մասին, որի դեմ «սերուցքայինները» կխաղան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար խաղում։
Կուրտուան ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը հայտնել է, որ «Ատալանտան» հիանալի թիմ ունի, որը լավ է ճնշում գործադրում ամբողջ դաշտում: Բելգիացին նշել է, որ «Ռեալը» մի քանի տարի առաջ խաղացել է «բերգամասկերի» հետ, իսկ հետո շատ դժվար է եղել։
«Այս հանդիպումը շատ բարդ է լինելու, բայց մենք կանենք հնարավոր ամեն բան հաղթանակի համար»,- ավելացրել է Կուրտուան։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Ռեալ» – «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Լեհաստանում։