Հայտնի է Խուլիան Ալվարեսի բուժզննման օրը «Ատլետիկոյում»

Հայտնի է դարձել, թե երբ Խուլիան Ալվարեսը կմիանա Մադրիդի «Ատլետիկոյին»։ Դա տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին:

Ինչպես սոցցանցերում հայտնել է լրագրող Սեզար Լուիս Մերլոն, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի օգոստոսի 12-ին։ Եթե ​​ամեն ինչ լավ ընթանա, ապա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչեւ 2029 թվականի հունիսը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերը 75 միլիոն եվրոյով գումարած 20 միլիոն բոնուսներ։ Անցած մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում 54 խաղում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: