Պեպե․ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն»

Պեպեն իր երախտագիտությունն է հայտնել բոլորին, ովքեր օգնել են իրեն ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

41-ամյա պաշտպանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Նա խաղացել է «Պորտուում», «Ռեալում», «Բեշիքթաշում» և Պորտուգալիայի հավաքականում։

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ինձ իմաստություն է տվել՝ հետևելու իմ ճանապարհին: Ես չեմ կարող շնորհակալություն չհայտնել բոլոր ակումբների նախագահներին, ովքեր հավատացին ինձ և հույսեր կապեցին ինձ հետ:

Ես երախտապարտ եմ իմ բոլոր խաղընկերներին և մարզիչներին, ովքեր ինձ դրդեցին աճել և դառնալ ավելի լավը ամեն օր:

Ես շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, ովքեր իմ ֆուտբոլային ճանապարհորդության հոգին են։ Նրանց աջակցությունն ինձ թույլ տվեց գնալ դեպի իմ երազանքը։ Ես պետք է դառնայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և դարձա: 

Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս և ընտանիքիս, հատկապես կնոջս, ով միշտ եղել է իմ աջակցությունը։

Ես հանգիստ խղճով ավարտում եմ կարիերաս։ Շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ բոլորիդ և երախտագիտությամբ գրկում եմ ձեզ»,- ասել է Պեպեն: