Պեդրին մեկնաբանել է «Բարսելոնայի» նորեկի տեղափոխությունը

Պեդրին մեկնաբանել է Դանի Օլմոյի տեղափոխությունը «Բարսելոնա»: Նա ուրախ է, որ ֆուտբոլիստը կտեղափոխվի կատալոնական թիմ։

«Ուրախ եմ, որ Օլմոն տեղափոխվել է «Բարսելոնա»: Նա կօգնի թիմին։ Դուք տեսաք նրա ներուժը EURO-2024-ում»,- ասել է Պեդրին :

Նախկինում Օլմոն բուժզննում էր անցել «Բարսելոնայի» կազմում։ Ֆուտբոլիստը տեղափոխվում է Լայպցիգից 55+7 միլիոն եվրոյով։ Օլմոյի պայմանագիրը կատալոնական թիմի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը: Նախորդ մրցաշրջանում Օլմոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։