Պաշտոնական. Դանի Օլմոն տեղափոխվեց «Բարսելոնա»

Իսպանիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն ՌԲ Լայպցիգից տեղափոխվել է «Բարսելոնա»։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2030 թվականը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կատալոնացիների վրա արժեցել է ավելի քան 60 միլիոն եվրո։

Օլմոն մանկուց «Բարսելոնայի» ակադեմիայում է։ 2014 թվականի ամռանը նա հայտնվել է Զագրեբի «Դինամո» համակարգում։ Կիսապաշտպանը «ՌԲ Լայպցիգում» հանդես է գալիս 2020 թվականի սկզբից։ Նա ակումբի կազմում անցկացրել է 148 հանդիպում, դարձել 29 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։

Իսպանիայի հավաքականի կազմում Օլմոն 39 խաղում խփել է 11 գոլ։ Օլմոն «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալի հետ դարձել է EURO-2024-ի լավագույն խաղացող «գոլ+ փոխանցում» համակարգով՝ 3+2։