Պաշտոնական. Քոնոր Գալախերը տեղափոխվեց «Ատլետիկո»

Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալախերը տեղափոխվում է իսպանական Մադրիդի «Ատլետիկո», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ 24-ամյա Գալախերն արդեն ժամանել է Մադրիդ և պաշտոնական ֆոտոշարք է անցկացրել Մադրիդի «Ատլետիկոյի» մարզադաշտում: Գործարքի գումարը կազմում է 42 մլն եվրո՝ որպես հաստատագրված վճար՝ հնարավոր բոնուսներով։

Նախորդ մրցաշրջանում Քոնոր Գալախերը «Չելսիի» կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։