«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել ԱՄՆ-ի ազգային հավաքականը, հայտնում է The Athletic-ը։
Նշվում է, որ արգենտինացի մասնագետն այս պաշտոնի գլխավոր թեկնածուն դարձել է այն բանից հետո, երբ գերմանացի Յուրգեն Կլոպը հրաժարվել է դրանից։
Կողմերն այս պահին բանակցություններ են վարում։
Հիշեցնենք, որ ամերիկացի նախկին մարզիչ Գրեգ Բերհալտերը պաշտոնանկ արվեց հուլիսին ԱՄՆ-ի աղետալի Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո, որտեղ թիմը դուրս մնաց խմբային փուլում: