Ժորդի Ալբան «Տորոնտոյի» դեմ խաղում 4 գոլային փոխանցում է կատարել

«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան «Տորոնտոյի» դեմ խաղում կատարել է 4 գոլային փոխանցում։

Ֆլորիդայի ակումբը Լիգայի գավաթի 1/16 եզրափակչում հաղթել է կանադական թիմին՝ 4:3։ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց է թողել հանդիպումը։

«Բարսելոնայի» 35-ամյա նախկին ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի բոլոր գոլերին՝ կատարելով 4 գոլային փոխանցում։

Սա Լիգայի գավաթի նոր ռեկորդ է, ինչպես նաև Ալբայի անձնական ռեկորդը՝ իր կարիերայի ընթացքում մեկ խաղում կատարած գոլային փոխանցումների քանակով։