Էնդրիկը ընտրություն է կատարել Նեյմարի և Ջուդ Բելինգհեմի միջև

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Էնդրիկն ընտրություն է կատարել հարձակվող Նեյմարի և կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի միջև։

«Նեյմա՞ր, թե՞ Բելինգհեմ. Բելինգհեմը»,- Էնդրիկի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն։

Էնդրիկը «Ռեալ» է տեղափոխվել «Պալմեյրասից» 2024 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 60 միլիոն եվրո Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Պալմեյրասի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին «Ռեալը» նվաճեց Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան։