Դանի Օլմոն «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ հրաժեշտ է տվել «Լայպցիգին»

Իսպանիայի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն Դանի Օլմոն հրաժեշտ է տվել գերմանական ակումբին:

Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 26-ամյա կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցել «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ։ Կատալոնական ակումբը կվճարի 55 միլիոն եվրո, ինքը՝ Օլմոն, վեց տարվա պայմանագիր կկնքի։

«Երիտասարդ ակումբ, երիտասարդ ֆուտբոլիստ։ Մենք մեծացանք, նվաճեցինք մեր առաջին գավաթները և միասին պատմություն կերտեցինք։ Երկու գավաթն ու Սուպերգավաթը ընդամենը մի քանիսն են այն բազմաթիվ անմոռանալի պահերից, որոնք հավերժ կմնան ինձ հետ: Շնորհակալություն, Լայպցիգ, դու հավերժ կմնաս իմ սրտում»,- գրել է Օլմոն սոցցանցում։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 21 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։