Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան չի տեղափոխվի «Բավարիա»:
Մյունխենցիների և 28-ամյա ֆուտբոլիստի նախնական համաձայնության մասին լուրերը հայտնվեցին ամառվա սկզբին, սակայն ակումբները չկարողացան միմյանց հետ համաձայնեցնել տրանսֆերի պայմանները։
Լրագրող Գեորգ Հոլցների խոսքով՝ «Բավարիան» դուրս է եկել Տայի շուրջ բանակցություններից: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ամառ չի միանա Վենսան Կոմպանիի թիմին, նույնիսկ եթե Մատիաս դե Լիգտը վաճառվի։
Ջոնաթան Տան նոր մրցաշրջանը կանցկացնի Լևերկուզենի «Բայերում»: Պաշտպանը հաջորդ ամառ կդառնա ազատ գործակալ, եթե չերկարաձգի ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը։