Լևերկուզենի «Բայերը» պատրաստ է վաճառել Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկի տրանսֆերը։
Ըստ Sport Bild-ի՝ Չեխիայի հավաքականի հարձակվողը չի տեղավորվում այն խաղային սխեմայի մեջ, որը տեսնում է «դեղագործների» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։
Հետևաբար, եթե Շիկը հեռանա, «Բայերը» ձեռք կբերի թիմի տակտիկական սխեմային ավելի հարմար նոր հարձակվող։
Հիշեցնենք, որ Շիկը «Բայերի» հետ երկարաժամկետ պայմանագիր ունի՝ մինչև 2027 թվականի ամառվա կեսը։