«Արսենալը» կարող է ձեռք բերել Եվրոպայի չեմպիոնին

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Միկել Մերինոն, կարծես թե, կարող է տեղափոխվել «Արսենալ»:

Ակումբները դեռ պետք է համաձայնության գան տրանսֆերի արժեքի, վճարման պայմանների և ևս մի քանի մանրամասների շուրջ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Տրանսֆերային գումարը, ըստ ինսայդերի, կկազմի մոտ 25 մլն եվրո։

«Բարսելոնան» ավելի վաղ հավակնում էր Մերինոյին: Նախորդ մրցաշրջանում 28-ամյա իսպանացին անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև դարձավ Եվրոպայի չեմպիոն։