Արաուխոն մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն

Խուլիան Արաուխոն «Բարսելոնա» է տեղափոխվել 2023 թվականի հունվարին։ «Լոս Անջելես Գելեքսին» աջ պաշտպանի համար ստացել է չորս միլիոն եվրո։

Մեքսիկացին ոչ մի հնարավորություն չստացավ «բլաուգրանայի» հիմնական կազմում: Նա վարձավճարով տեղափոխվեց «Լաս Պալմաս»։ Այնտեղ նա Լա Լիգայում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

Կանարյան կղզիներում գտնվելու ընթացքում նրան հաջողվեց գրավել «Բորնմութի» ուշադրությունը։ Լրագրող Թոնի Խուանմարտին հայտնել է, որ անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբն արդեն սկսել է բանակցությունները 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Վերջին տեղեկություններով՝ «Բարսելոնան» կարող է ստանալ 10 միլիոն եվրո։ Բանակցությունները կշարունակվեն առաջիկայում։ Կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է ապահովել պաշտպանի հաջորդ տրանսֆերի տոկոսը։