Զլատան Իբրահիմովիչը բացատրել է, թե ինչու է այդքան շատ ակումբներում խաղացել

«Բարսելոնայի», «Միլանի», ՊՍԺ-ի , «Մանչեսթեր Յունայթեդի» և Շվեդիայի հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը TheAthletic-ին ասել է, որ իր կարիերայի ընթացքում հաճախ է փոխել ակումբը՝ իրեն մարտահրավեր նետելու համար:

Նշենք, որ բացի թվարկված ակումբներից, հարձակվողը հանդես է եկել նաև «Այաքսում», «Յուվենտուսում», «Մալմյոյում», «Ինտերում» և «Լոս Անջելեսում»։ Ֆուտբոլիստն ավարտեց իր խաղային կարիերան 2023 թվականի ամռանը:

«Ակումբ փոխելը նշանակում է փորձարկել ինքդ քեզ: Վերցնում եմ ուսապարկս և գնում քո այգին։ Քո սեփական այգում մայրդ քեզ համար եփում է, շորերդ լվանում, ունես այն ամենը, ինչ ուզում ես։ Ես թողնում եմ իմ հարմարավետության գոտին և փորձարկում եմ ինձ»,- ասել է Իբրահիմովիչը։