«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում է ընդգրկվել ֆիզպատրաստության մարզիչ Հայկ Ոսկանյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
ՈՒԵՖԱ-ի A արտոնագիր ունեցող 28-ամյա մասնագետն աշխատել է «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ» և ղազախական «Ատիրաու» ակումբներում։
Մինչև «Վեստ Արմենիա» տեղափոխվելը Ոսկանյանը «Փյունիկի» ակադեմիայի ֆիզպատրաստության գծով ղեկավարն էր։