Վարդգես Վարդանյան․ «Մենք իսկապես եկել էինք կռիվ տալու մինչև վերջին վայրկյանը»

«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ամփոփելով Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլի հունական ԱԵԿ-ի հետ հանդիպումը։

«Մենք իսկապես եկել էինք կռիվ տալու մինչև վերջին վայրկյանը։ Բոլորս էինք հավատում, որ չնայած մրցակիցը փորձառու է, հեղինակավոր, և թվում է անհաղթահարելի, հնարավոր է թիմային աշխատանքով ու հավատով իրականացնել մեր նպատակը։

Շնորհակալ ենք «Նոայի» ամեն օր ավելացող աջակիցներին և այն մարդկանց, որոնք հավատում են մեզ առաջին իսկ օրվանից։

Պատասխան խաղին գնում ենք նույն ոգով, հավատով և մինչև վերջ կռվելու պատրաստակամությամբ։ Առա՛ջ, Նոա, առա՛ջ», – գրել է Վարդանյանը։

Հիշեցնենք, որ թիմերի մեջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին՝ Հունաստանում։