Անգլիական գրանդը հետաքրքրված է Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակը։

Ինչպես հայտնում է ManchesterWorld-ը, անգլիական գրանդը վերջին օրերին նախնական մոտեցումներ է ցուցաբերել՝ ապահովելու դե Յոնգի հասանելիությունը տրանսֆերային շուկայում։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 27-ամյա դե Յոնգի համար առաջարկել մոտավորապես 50 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հանս-Դիտեր Ֆլիկը կցանկանար թիմում պահել հոլանդացուն։