Ռիչարլիսոնը հետաքրքրված է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակով

«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը պատրաստ է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

«Ալ-Ահլին» հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացու նկատմամբ. այս տեղեկությունը հայտնվեց մի քանի շաբաթ առաջ: Հաղորդվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը բաց է Սաուդյան Արաբիայի ակումբ տեղափոխվելու համար, հայտնում է talkSPORT-ը: Անգլիական ակումբը չի ցանկանում բաժանվել հարձակվողից, բայց կարող է դիտարկել շահավետ առաջարկներ:

Ռիչարլիսոնի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, Transfermarkt-ի փորձագետների կարծիքով, կազմում է 38 մլն եվրո։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում Անժե Պոստեկոգլուի թիմի կազմում անցկացրած 31 խաղում դարձել է 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։