Ռաֆայել Վարանը Իտալիայում պատասխանել է լրագրողների հարցերին։ «Կոմոյի» պաշտպանը շատ է ոգեշնչված գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասի գաղափարներով։ Աշխարհի չեմպիոնի խոսքով՝ թիմը հետաքրքիր ֆուտբոլ է խաղալու։
«Մենք նրա հետ խոսել ենք ֆուտբոլի մասին: Ինձ շատ դուր եկավ նրա խաղային փիլիսոփայությունը… Մենք շատ ընդհանուր գաղափարներ ունեինք։
Ֆաբրեգասը սիրում է հաղթել, մեզ համար ամենադժվարը խոսակցությունն ավարտելն էր։ Բոլոր ընդհանուր գաղափարները մատնանշում էին մեր համագործակցությունը»,- ասել է Վարանը: