Մարտին Սուբիմենդին կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կազմն ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում։

Ինչպես հայտնում է The Times-ը, «մերսիսայդյան» ակումբը դիտարկում է «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին գնելու տարբերակը։

Այս ամառ Մարտին Սուբիմենդին Իսպանիայի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 50 մլն եվրո։ Սուբիմենդիի գործող պայմանագիրը «Ռեալ-Սոսյեդադի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։