Քինգսլի Կոմանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Քինգսլի Կոմանը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել ՊՍԺ:

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ մյունխենցիները պատրաստ են 28-ամյա ֆրանսիացուն վարձավճարով բաց թողնել՝ գնելու տարբերակով կամ պարտավորությամբ։ Բանակցությունները շարունակվում են։

Կոմանը ՊՍԺ-ի սան է. 2014 թվականին նա հեռացավ փարիզյան թիմից ու տեղափոխվեց «Յուվենտուս»։ Փարիզցիների կազմում Քինսլին անցկացրել է ընդամենը 6 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։