«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն խոսել է իր թիմակից 17-ամյա վինգեր Լամին Յամալի մասին։
«Ես ակնկալում եմ նրանից տեսնել նույնը, ինչ տեսանք նախորդ մրցաշրջանում և Եվրոյում: Նա շատ է աճել ու դարձել է որոշիչ ներդրում ունեցող ֆուտբոլիստ։
Նա լսում է և սովորում, և եթե շարունակի դա անել, կարող է էլ ավելի ուժեղանալ»,- Կունդեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Յամալը «Բարսելոնայի» սան է և ակադեմիայից հասել է հիմնական թիմ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt-ը իսպանացուն գնահատում է 120 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Յամալը անցկացրել է 50 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։