Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Մարկո Ռոյսը

Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարիերան կշարունակի MLS-ում։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստի հաջորդ ակումբը լինելու է «Լոս Անջելես Գելեքսին», Ռոյսն ամերիկյան ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։

Պայմանագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2025 թվականի վերջը, իսկ որոշակի հաջողությունների հասնելու դեպքում կակտիվանա աշխատանքային պայմանագրի երկարաձգման տարբերակը։

Առաջիկա օրերին Ռոյսը կմեկնի ԱՄՆ՝ բուժզննում անցնելու։ Անցած մրցաշրջանում Ռոյսը «Բորուսիայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 26 հանդիպման և դարձավ 6 գոլի հեղինակ։