Հովհաննես Հարությունյան․ «Խաղից խաղ ավելի լավ եմ ինձ զգում»

PROFFOOTBALL-ը զրուցել է ռուսական «Սոչիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ։

Հիշեցնենք, որ Հարությունյանը վարձավճարով հանդես է գալիս «Արարատ-Արմենիայում»։

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» կմրցի «Պուշկաշի» դեմ, ի՞նչ կասեք այդ մասով։

-Մենք խաղալու ենք շատ ուժեղ թիմի դեմ, անելու ենք ամեն ինչ, որպեսզի անցնենք հաջորդ փուլ։

«Արարատ-Արմենիան» հաղթանակով սկսեց Հայաստանի Պրեմիեր Լիգան, ի՞նչ սպասենք թիմից այս տարի առաջնությունում։

-Շատ կարևոր էր մեզ համար հաղթանակով սկսել առաջնությունը։ Հիմա ունենք մեկ նպատակ՝ ցանկանում ենք դառնալ Հայաստանի չեմպիոն։

-Հովհաննես փորձիր գնահատել մարզավիճակդ։

-Խաղից խաղ ավելի լավ եմ ինձ զգում, իսկ հիմա զգում եմ, որ մոտենում եմ լավագույն մարզավիճակիս։

-Առաջիկայում ձեզ կտեսնեն՞ք Ռուսաստանի առաջնությունում։

-Այս մրցաշրջանում ես հանդես կգամ «Արարատ-Արմենիայում», իսկ հետո ամեն ինչ պարզ կդառնա։ Կարող եմ ասել, որ ունեմ գործող պայմանագիր «Սոչիի» հետ։